«ՆԱՏՕ-ն կորցնում է Թուրքիային. Այն հավանաբար կմիանա ԲՐԻԿՍ-ին». Դուգլաս Մակգրեգոր

Վաշինգտոնը երկար ժամանակ փորձում էր մեկուսացնել Ռուսաստանին: Սակայն Թուրքիայի հետաքրքրվածությունը ՌԴ և Չինաստանի հետ գործընկերության հանդեպ ցույց է տալիս, որ դա չի հաջողվել։ Ավելին, ԱՄՆ-ն ինքն է հայտնվել համաշխարհային մեկուսացման մեջ։ Այս մասին սոցցանցերում հայտնել է Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը։


Նա ընդգծել է, որ Սպիտակ տան քաղաքականությունը հանգեցրել է Հյուսիսատլանտյան դաշինքում կարևոր դաշնակցի՝ Թուրքիայի կորստին։ ՆԱՏՕ-ի փոխարեն այս երկիրն այժմ կարող է միանալ ԲՐԻԿՍ-ին։ Իսկ դա հաստատ ձեռնտու չէ ԱՄՆ-ին։


«Ռուսաստանին մեկուսացնելու Ամերիկայի ապարդյուն փորձը հանգեցրել է Վաշինգտոնի մեկուսացման, ոչ թե Մոսկվայի։ <...> Գլոբալ Հարավի զարգացող երկրները <...> ամրապնդում են տնտեսական կապերը Մոսկվայի և Պեկինի հետ։ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի մեր նախկին դաշնակիցը, այժմ, ամենայն հավանականությամբ, կմիանա ԲՐԻԿՍ-ին»,- ընդգծել է Մակգրեգորը: